Խնայեցեք ջուրը՝


խնայելով ձեր դրամը



Բարձրակարգ սպասարկումը թե կազմակերպություններին և թե անհատ քաղաքացիներին մեր գլխավոր նպատակներից է:


Համագործակցելով մեր կազմակերպության հետ, կստանաք սպառիչ պատասխան և գերազանց արդյունք ձեր բիզնեսի համար:


      

ՄԵՐ   ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


B METERS  -- ԻՏԱԼԻԱ

Բարձրորակ ջրաչափերի հանրահայտ արտադրող

Ունենալով 20 տարվա ջրաչափերի արտադրման փորձ, Բուդայ ընտանիքը որոշեց հիմնել Բ Մետերս ընկերությունը 1991 թ.

Այսօր Բ.Մետերսը արտադրում է ջրաչափեր արդեն իր երեք ամբողջովին ավտոմատացված գործարաններում:Գործարանի ընդհանուր փակ տարածքը կազմում է 9000 քառ.մ, իսկ բաց տարածքը ավելի քան 10.000 քառ. մ

Ընկերության տարեկան արտադրանքը գերազանցում է մեկ միլիոնը, որի շնորհիվ ընկերությունը դասվում է առաջատար արտադրողների շարքը թե Իտալիայում և թե Եվրոպայում:

Վաճառքի արդյունավետ ցանցի շնորհիվ Բ.Մետերսը համարվում է իտալական և ևրոպական շուկաներում առաջատար:

Մեր արտադրանքն են կազմում միաշիթ,բազմաշիթ ջրաչափերը,Վոլտման տեսակի ջրաչափերը,ոռոգման ջրաչափերը,հոսքաչափերը և ջերմային հաշվիչները:

Մեր մոդելների արտաքին տեսքը էապես տարբերվում է այլ ևրոպական արտադրողների ապրանքանիշերից:

Մեր գործարանում պատվիրատուի ցանկացած պատվեր ստանում է իր լուծումը պլանավորումից սկսած մինչև արտադրանքի վերջնական դիզայն: Կազմակերպությունը սերտիֆիկացված է համաձայն ISO 9001-2000 և 22/2004/CE modul D ստանդարտի, և աշխատում է UNI-EN 17025:2005 նորմերի համաձայն՝ նախատեսված ստուգաչափման գործունեության համար:

Մեր արտադրանքը՝

  • Ջրաչափեր նախատեսված տների և բնակարանների համար-միաշիթ և բազմաշիթ
  • Ջրաչափեր արդյունաբերական օգտագործման համար-վոլտման և տանգենցիալ
  • ջերմային հաշվիչներ
  • ջրաչափեր իմպուլսային ելքով
  • տվյալների գրանցման համակարգեր
  • աքսեսուարներ,միացուցիչներ ջրաչափերի համար

Կարդալ ավելին...




KROHNE  ԳՐՈՒՊ

Հոսքաչափերի հանրահայտ արտադրող

Հիմնադրվելով 1921թ.Կրոնեն առաջարկում է չափման միջոցների լայն ընտրություն:Կրոնեն իր ուրույն տեղն ունի այս ոլորտում:

Կրոնեի արտադրանքը օգտագործվում է ոչ միայն ստանդարտ կիրառություն պահանջող դեպքերում, այլ նաև հազվադեպ և եզակի լուծում պահանջող դեպքերում:

Կրոնե Գրուպը ունի `

  • 15 արտադրող գործարան 10 երկրներում
  • 55 բացառիկ ներկայացուցչություն

Կրոնե Գրուպի գործարանները գտնվում են Գերմանիայում,Ֆրանսիայում, Ռուսաստանում,Շվեդիայում,Անգլիայում,Նորվեգիայում և այլն

Ղեկավարման և ադմինիստրատիվ գրասենյակը Կրոնե գրուպի հանդիսանում է Կրոնե Մեսստեքնիկը,որը տեղակայված է Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում,:

 

Կրոնեի արտադրանքը՝

  • Էլեկտրամագնիսական ծախսաչափեր
  • Ռոտամետրեր
  • ՈՒլտրաձայնային ծախսաչափեր
  • Զանգվածային ծախսաչափեր
  • Մրրկային ծախսաչափեր
  • Ծախսի կերպափոխիչներ
  • Մակարդակաչափեր
  • Ջերմաստիճանի չափիչներ
  • Ճնշման չափիչներ
  • Գազի և գոլորշու չափիչներ
  • Չափիչ բաժնավորող սարքեր

Կրոնեի արտադրանքը օգտագործվում է արդյունաբերության հետևյալ ոլորտներում՝

  • Նավթ և գազ
  • Ջրեր և կեղտաջրեր
  • Քիմիական արդյունաբերություն
  • Էներգետիկայի արդյունաբերություն
  • Դեղագործական
  • Թղթի,տպագրական
  • Ջեռուցում,օդորակում,օդափոխություն,հովացում
  • Երկաթի,պողպատի,մետաղի արտադրություն
  • Հանքային ջրեր, հանքագործություն
  • ԵՎ այլ ոլորտներ

Գրեթե 80 տարի է, ինչ Կրոնեն առաջատար դեր է խաղում հոսքերի և մակարդակների չափման տեխնոլոգիայում:

Սկսած դեռ 1950թ. ընկերությունը հայտնի է ոչ միայն մրրկային տեսակի հոսքաչափերով, այլ նաև ՝էլեկտրամագնիսական հոսքաչափերով:

Կազմակերպությունը աշխատելով միաժամանակ 59 երկրներում, մեծ ուշադրություն է հատկացնում հետազոտություններին և զարգացմանը, որը հնարավորություն է տալիս անընդհատ նոր արտադրանք թողարկել համապատասխան հաճախորդների պահանջներին:

Կրոնեն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի ջուր և այլ հեղուկներ,ինչպես նաև գազ չափելու համար զանազան ոլորտներում: Կրոնեի արտադրանքը վայելում է բարձր հեղինակություն այնպիսի բնագավառներում, ինչպիսին են՝ քիմիական, դեղագործական,սննդի արդյունաբերությունները:

Այստեղ հոսքի չափման համար հիմնականում կիրառվում են ռոտամետրերը, էլեկտրամագնիսական հոսքաչափերը, զանգվածային և ուլտրաձայնային հոսքաչափերը:Ի լրումն այս հոսքաչափերին, կազմակերպությունը արտադրում է տարբեր տեսակի մակարդակաչափեր:

Կրոնեի էլեկտրամագնիսական հոսքաչափերը հիմնականում կիրառվում են ջրերի և կեղտաջրերի չափման համար: Այստեղ կարելի է կիրառել նաև ուլտրաձայնային տեսակը, բայց հիմնականում դրանք հարմար են չափելու ոչ-հաղորդունակ հեղուկներ,օրինակ՝ նավթ կամ այլ հիդրոկարբոններ:

Որակի երաշխիք

Երբ հարցը վերաբերում է արտադրանքի որակին, Կրոնեն հպարտ է նշել,որ այն արտադրում է ամենալավ չափիչ սարքերը այս ոլորտում:Օրինակ, այն սարքերը, որոնք տեղադրված են հողի տակ, կարող են անխափան աշխատել 30 տարի և ավելին:

Կրոնեի էլեկտրամագնիսական հոսքաչափերը շատ բազմազան են՝ նախատեսված հոսքի տարբեր արագությունների համար:

Արտադրանքի մեջ կան նաև հոսքաչափեր, որոնց տրամագիծը 3 մմ կարող է լինել:Սրանք կարող են կիրառվել գարեջրի արտադրության մեջ շշալցման համար:

Սրան հակառակ, կան նաև բավականին մեծ տրամագիծ ունեցող հոսքաչափեր,օրինակ 3 մետր:


 

 

 

 

Կարդալ ավելին...




 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ



ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

Նոր մոդելները զինված են ցուցմունքների հեռակառավարման գրանցումով:

Այս նոր տվյալների փոխանցման համակարգը հնարավորություն է տալիս ջրաչափի ցուցմունքի գրանցում հեռակառավարման վահանակի միջոցով:

Համակարգի առավելություններն են`

  • Ցանկացած մանիպուլիացիայի բացահայտում` կատարված սպառողի կողմից
  • Ժամանակի խնայում ցուցմունքները գրանցելիս
  • Ցուցմունքի գրանցում առանց սպառողի բնակարան մտնելու
  • Տվյալների հավաքագրման բացարձակ ճշտություն


տեսնել ավելին...



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Design David Harutyunyan